ԳլխավորԼուրԿրթաթոշակ

Ուսման հնարավորություն՝ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու համար:

Մրցույթը նախատեսված է 2021-22 ուստարվա գարնանային (բակալավրիատի ուսանողներ և ասպիրանտներ/հայցորդներ) կիսամյակի համար և իրականացվում է Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» մասնագիտության (բացառությամբ առաջին և ավարտական կուրսերում սովորողների), ուսանողները և այն ասպիրանտները/հայցորդները, որոնց կողմից ուսումնասիրվող ոլորտները և թեմաները կհամապատասխանեն 0821, 0829 ծածկագրերի ներքո նշված դասընթացներին: Ծրագրին չեն կարող դիմել տվյալ կրթական մակարդակում 7 ամսից ավելի Էրազմուս+ ՀԳ1 շարժունության մասնակիցները։

Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն ևս մեկ մրցույթի, որը կիրականացնի Վալլադոլիդի համալսարանը: Հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը խրախուսվում է։

Դիմորդները պետք է գրանցվեն հետևյալ հղմամբ՝ https://uvamobplus.uva.es/publico/apply և մինչև ս․թ․ սեպտեմբերի 20-ը ներբեռնեն մրցույթի պայմանների վերաբերյալ ուղեցույցի (https://uvamobplus.uva.es/files/80444/37/2ndCall_2122_EN.pdf) 29-րդ էջում նշված փաստաթղթերը։ Դիմելու ամբողջ գործընթացը կատարվելու է առցանց։

Օգտակար հղումներ․

Վալլադոլիդի համալսարանի վերաբերյալ

Անհրաժեշտ փաստաթղթերը

Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը

Ասպիրանտների/հայցորդների գիտական աշխատանքների վերնագրերը՝ ըստ կիսամյակների և ոլորտների՝ https://uvamobplus.uva.es/publico/courses

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը՝ բացառությամբ վիզայի ապահովագրության հետ կապված ծախսերի:

Հարցերի դեպքում գրել inter-head@anau.am էլ․ հասցեին կամ այցելել ՄԿԴ։

Comment here