Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում օգոստոսի 24-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը սպասվում է այս գիշեր՝ +19-ից +21, վաղը ցերեկը՝ +32-ից +34, երեկոյան՝ +30-ից +32 աստիճան։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։