Մահացել է կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, դաշնակահար և ԵՊԿ մասնագիտական դաշնամուրի ամբիոնի պրոֆեսոր Սուրեն Զաքարյանը:
Ծնվել է 1956 թվականին Երևանում։ 1981-ին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, հետագայում՝ ասպիրանտուրան: 1985 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը:
Սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների հեղինակ է, որոնք կատարվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հայաստանում։ 2017-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
Ս․ Զաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 22-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Ս․ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ մարտի 23-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։