ԳլխավորԼուր

Ծաղիկներ են խոնարհվել Առնո Բաբաջանյանի հուշարձանին

Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հուշարձանի մոտ

Հունվարի 22-ը հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի (22 հունվարի, 1921- 11 նոյեմբերի, 1983) ծննդյան օրն է։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանը և քոլեջի երգչախումբը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներ, Բաբաջանյանի արվեստի երկրպագուներ։

Ի հիշատակ հայ քաջարի զինվորների՝ քոլեջի երգչախումբը հանդես է եկել «Տղերքը, որոնք չկան» ստեղծագործության կատարմամբ։