ԳլխավորԼուր

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարական դիմում է ներկայացրել

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյան

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։

Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Հիշեցնենք, որ Քրիստինե Գրիգորյանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվել էր 2022-ի հունվարի 24-ին՝ փոխարինելով Արման Թաթոյանին ( պաշտոնավարել է 2016-2022 թթ.)։

Ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպաններ են եղել Լարիսա Ալավերդյանը (2004-2006 թթ.), Արմեն Հարությունյանը (2006-2011 թթ.), Կարեն Անդրեասյանը (2011-2016 թթ.),