ԳլխավորԼուր

Երաշխավորվել է մանկապարտեզի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստող 9 կազմակերպություն

Մանկապարտեզ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է 9 կազմակերպություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով, հայտնում են նախարարությունից:

Նախարարի հրամանով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝

  • «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
  • «Էդիթ Պրինտ» ՍՊԸ
  • «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
  • «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ
  • «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ
  • «Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ
  • Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
  • «Թիչինգ Ըքադեմի» կազմակերպություն
  • «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամ