ԳլխավորԼուր

«Երեւանը դարձել է բետոնի, ասֆալտի եւ ապակու խառնիճաղանջ մի կոնգլոմերատ»

Շատ տխուր է տեսնել, թե ինչպե՞ս է բետոնի տակ անցել պուրակի այն հատվածը, որի համար ամենատարբեր տարիքի ու հայացքների տեր մարդիկ ամիսներով պայքարել են նախորդ իշխանությունների օրոք, ֆեյսբուքյան էջում գրել է Լալա Մնեյանը եւ լուսանկարներ հրապարակել Երեւանի Մաշտոցի պուրակից։

«Երեւանը դարձել է բետոնի, ասֆալտի եւ ապակու խառնիճաղանջ մի կոնգլոմերատ։ Արարատյան դաշտի տապից մեզ փրկողը պարզվում է ոչ թե ծառերն ու այգիներն են, այլ ջերմություն անդրադարձնող բետոնն ու սալիկները։ Եվ պարզվում է նաեւ, որ մենք ծառի ու զովություն պարգեւող կանաչ տարածքների փոխարեն այսօր կարիք ունենք միայն եւ միայն սրճարան — ռեստորանների։

Պուրակում կտրել են ծառեր, շարել պատեր, բետոնապատել հողը։ Փողի մոլուցքն այնքան է իր ճիրաններում աքցանել մարդկանց, որ ծառ ու թուփ տնկելու, զբոսայգիներ հիմնելու, շնչելու օդի հնարավորություն ստեղծելու փոխարեն միայն ու միայն բարձրահարկեր կառուցելու եւ խանութ — սրճարան հիմնելու մասին են մտածում։

Ո՞վ է թույլատրել կառուցապատել այգու տարածքը, կտրել հաստաբուն ծառերը»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Comment here