ԳլխավորԼուր

«Մեյմանդարի» շուկան փակված է, կան ձերբակալվածներ. Փաշինյան

«Մեյմանդարի» շուկան փակված է, իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ շուկայում բողոքի ակցիա էր. գյուղացիները դեմ էին շուկան ախտահանման նպատակով 24 ժամով փակելու պարետի որոշմանը:

Comment here