ԳլխավորԼուր

2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում հայտագրվել է 12 538 մարդ

Քննություն, դիմորդ

2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում հայտագրվել է 12 538 մարդ անցյալ տարվա 11 605-ի դիմաց, Usanogh.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հայտագրված դիմորդներից ոմանք հանձնելու են մեկ, ոմանք՝ երկու քննություն, ընդհանուր՝ 23 474 քննություն նախորդ տարվա 21 218-ի դիմաց։

Առավել մեծ թվով դիմորդներ հայտագրվել են «Անգլերեն» քննության համար՝ 7 224 հոգի։ Հաջորդը «Մաթեմատիկա»-ն է՝ 5709։ Հայոց լեզվի ու գրականության քննություն հանձնելու համար  հայտագրվել է 4657 հոգի։ «Ֆիզիկա» առարկայի քննության համար հայտագրվել է 963 դիմորդ։

Առավել քիչ հայտագրվել են «Աշխարհագրություն» (79), «Գերմաներեն» (55), «Ֆրանսերեն» (39), «Իսպաներեն» (3), «Իտալերեն» (1) առարկաների քննությունների համար։

Հիշեցնենք, որ 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կանցկացվեն հունվարի 24-ից փետրվարի 8-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews