ԳլխավորԼուր

Մարտի 1-ից կդադարեցվի համար 32 միկրոավտոբուսային երթուղու գործունեությունը

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 32 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով, ս/թ մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու գործունեությունը:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ. 20 երթուղին, ժամանակավորապես, Ավան վարչական շրջանի «Դուրյան» թաղամասից կշահագործվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու ուղեգծով՝ մինչև Նոր Նորքի 7-րդ զանգված:

Comment here