ԳլխավորԼուր

Գեղարքունիքի մարզում դպրոցները ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի բոլոր դպրոցները գտնվում են թշնամու՝ ադրբեջանական զինծառայողների նշանառության ներքո, հետևաբար չի ապահովվում երեխաների կրթության իրավունքը, ունենք իրավունքի համատարած խախտումներ․ այս մասին այսօր հայտնեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ազգային ժողովում բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ։

Նա նշեց, որ իր պաշտոնավարման կարճ ժամկետում անձամբ է հասցրել լինել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, որտեղ հայտնաբերել է մարդու իրավունքների մի շարք խախտումներ․

«Դրանք պայմանավորված են ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում անօրինական ներկայությամբ, համատարած խախտվում է մարդկանց կյանքի իրավունքը, ունենք սեփականության իրավունքի համատարած խախտումներ․ մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից, խախտվում է երեխաների կրթության իրավունքը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։