Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքված անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի լրատվության ծառայությունից։
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ այդ առնչությամբ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։
Տեղեկացնենք, որ առավոտյան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանն անցկացված խուզարկությունից հետո նա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։ ԱԱԾ-ի շենքի մոտ հավաքված մարդկանց եւ ոստիկանների միջեւ քաշքշոց է տեղի ունեցել։ Կան բերման ենթարկվածներ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։