ԳլխավորԽճանկար

Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել

Նախաճաշ՝ ձկով եւ ձվով

Ֆիթնեսի մարզիչ Ահարոն Բրաունը Express-ին տված հարցազրույցում նշել է, թե ինչ սննդամթերքներ պետք է նախաճաշին օգտագործեն նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Ըստ նրա՝ նախաճաշը պետք է լինի կշտացնող, սնննդարար եւ ներառի օրական կալորիաների կեսը։

Ահարոնը խորհուրդ է տալիս նախաճաշին օգտագործել սպիտակուցներով հարուստ մթերքներ, օրինակ՝ ձու եւ ձուկ։ Այդպիսի ճաշացանկը հնարավորություն է տալիս երկար ժամանակով հագեցնել քաղցը եւ խուսափել երեկոյան շատ ուտելուց։

Նախաճաշը կարելի է լրացնել օգտակար ճարպերով եւ բջջանյութերով հարուստ բանջարեղենով, նաեւ՝ կաթնամթերքով։

Մարզիչի խոսքերով՝ այսպիսի սննդակարգին հետեւողները 12 շաբաթում նիհարել են միջինը 9 կգ-ով, իսկ նրանք, ովքեր սնվել են հիմնականում ճաշի ժամին, նիհարել են 3.5 կգ-ով։

Comment here