Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին Զիմբաբվեից, նշված է կազմակերպության X-ի էջում։
ՄՕԿ նոր նախագահն օլիմպիական կրկնակի չեմպիոն է (լող), 2018 թվականից զբաղեցնում է Զիմբաբվեի սպորտի նախարարի պաշտոնը։
Թոմաս Բախը, որը ՄՕԿ-ը գլխավորում էր 2013 թվականից, ամռանը կհեռանա զբաղեցրած պաշտոնից: ՄՕԿ-ի նոր ղեկավարը պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունիսի 24-ին։
Նշենք, որ Քովենտրին 41 տարեկան է, լողի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի հաղթող, աշխարհի բազմակի ռեկորդակիր: Զիմբաբվեի օլիմպիական պատմության 8 մրցանակներից 7-ը Քովենտրին է նվաճել։