Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամուսնացել է:
Հայաստանի ազգային ընտրանու 23-ամյա ֆուտբոլիստի կինը ազգությամբ հայ Ալինա Կարապետյանն է: Հարսանյաց արարողությունը կայացել է Ռուսաստանում:
Վերջին շրջանում Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ լրանալու է 2026 թվականին։ Ռուսական ակումբի կազմում Սպերցյանն այս մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։