ԳլխավորԼուր

Պարեկային ծառայությունում աշխատելու մրցույթին մասնակցելու դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է

Ավտոտեսուչ, մեքենա

Նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթի դիմումների ընդունման և զեկուցագրերի ներկայացման ժամկետը երկարացվել է մեկ շաբաթով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը.

«Հաշվի առնելով ընդունելություն-մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների և ոստիկանության ծառայողների աննախադեպ մեծ թիվը, ինչպես նաև դիմումների ընդունման գործընթացում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված պահանջների անշեղ պահպանումը շարունակելու անհրաժեշտությունը, դիմումների ընդունման և զեկուցագրերի ներկայացման ժամկետը երկարացվել է մինչև օգոստոսի 14-ը ներառյալ»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here