ԳլխավորՀայաստանս

Ապրիլյան պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանի (1982-2016) ծննդյան օրն է։

Ալեքսան Առաքելյանը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 7-ին, Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու Գ. Նարեկացու անվան 9-րդ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 2000 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2004 թվականին, ավարտելով ինստիտուտը ծառայության է անցել Արցախի հարավային զորամասերից մեկում՝ որպես դասակի հրամանատար:

2014 թվականին ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, որից հետո տեղափոխվել Վարդենիսում գտնվող զինվորական երկրորդ կորպուս՝ որպես մարտական ծառայության բաժնի պետ: Հետագայում ինքնակամ ծառայության է անցել հարավային՝ Ջեբրայիլի զորամասում և նշանակվել հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ։

2016 թ. ապրիլի 2-ին հերոսաբար զոհվել է պետական սահմանի հարավային հատվածում գտնվող Լելե-Թեփե բարձունքում՝ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում:

2016 թ-ին փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի անունով Գյումրիում բացվել է պուրակ, իսկ դպրոցում՝ իր անվամբ դասասենյակ:

Comment here