ԳլխավորՀայաստանս

Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 24 տարեկան։ Վլադիմիրը զոհվել է Մատաղիսի պաշտպանական դիրքերից մեկը պաշտպանելիս։

2003-2013թթ. սովորել և ավարտել է Արցախի Մարտունի քաղաքի դպրոցներից մեկը, ընդունվել Արցախի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2014թ.ուսումը կիսատ թողնելով՝ անցել է պարտադիր զինվորական ծառայության Մատաղիսի N զորամասում, որպես կրտսեր սերժանտ։ Ծառայության ընթացքում Վլադիմիրը մշտապես աչքի է ընկել իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ ու զգոնությամբ։

2016թ-ի ապրիլի 4-ին մարտական դիրքի մատույցներում ընթացող մարտերի ժամանակ ցուցաբերելով խիզախություն` Վլադիմիրը ոչնչացրել է թշնամու մեծաթիվ զինծառայողների, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը դեպի պաշտպանության խորքը:

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիության մեդալով:

Comment here