ԳլխավորՀայաստանս

Ապրիլյանի հերոս Ադամ Սահակյանը կդառնար 24 տարեկան

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է գործում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով։ Ադամ Սահակյանը (19.08.1996-02.04.2016) սահմանապահ գումարտակից էր և ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Նրանք 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում են  հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում։

Ադամ Սահակյանի եւ նրա ընկերների՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։

«Սիվիլնեթի» տեսանյութը

Comment here