ԳլխավորԼուր

Թշնամին նույն տեղում է, որտեղ կասեցվել է առաջխաղացումը

Ի պատասխան տարբեր հարցումների՝ պարզաբանում ենք, որ Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանի` 24news.am-ին տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Գյուղապետը հարցազրույցում ասել էր, որ ադրբեջանական զինված ուժերը, բացի Փառուխ-Քարագլուխ ուղղությունից, առաջացել են նաև Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի ուղղությամբ

«Մասնավորապես, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի: Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո:

Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու փորձել առաջ շարժվել։ Հայկական կողմից կա 3 զոհ15 վիրավոր։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ ադրբեջանցիները Փառուխից դուրս են եկել ու այնտեղ ռուս խաղաղապահներն են տեղակայվել։