ԳլխավորԼուր

«Որակի ապահովման եվրոպական ֆորում 2026»-ը կանցկացվի Պոլիտեխնիկում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն (ՀԱՊՀ)

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն (ՀԱՊՀ) ընտրվել է եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման գլխավոր միջազգային հարթակներից մեկի՝ «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2026» (EQAF 2026) ամենամյա համաժողովը հյուրընկալող բուհ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Որոշման մասին պաշտոնապես հայտարարվել է Բուդապեշտի Կորվինուսի համալսարանում անցկացված «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2025» (EQAF 2025) միջոցառման ընթացքում:

EQAF–ը համատեղ կազմակերպվում է եվրոպական բարձրագույն կրթության չորս առաջատար կառույցների՝ Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (European University Association (EUA), Որակի ապահովման եվրոպական ազգային ցանցի (European Network for Quality Assurance (ENQA)), Բարձրագույն կրթության մեջ կիրառական գիտությունների եվրոպական ասոցիացիայի (European Association of Institutions in Higher Education (EURASHE)), Եվրոպական ուսանողական միության (European Students’ Union (ESU)) կողմից:

EQAF-ը եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (European Higher Education Area, EHEA) որակի ապահովման ամենամեծ և ամենահեղինակավոր հարթակներից է՝ միավորելով բուհերի ղեկավարներին, որակի ապահովման ազգային և միջազգային կառույցներին, ինստիտուցիոնալ որակի ապահովման պատասխանատուներին, ուսանողական կառույցներին և եվրոպական բարձրագույն կրթության քաղաքականություն մշակողներին։

Համաժողովին կմասնակցեն հարյուրավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից՝ քաղաքականություն մշակողներ, բուհերի ռեկտորներ, որակի ապահովման գործակալությունների ղեկավարներ, հետազոտողներ և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews