ԳլխավորԼուր

Քարահունջի այգիներն ու ՀԷԿ-ը ևս հանձնվում են Ադրբեջանին. «Sputnik Արմենիա»

Գորիս

Գորիս համայնքի Քարահունջ գյուղի 30 հա գյուղնշանակության հողեր հանձնվում են Ադրբեջանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

«Անտրամաբանական տալիս են, ով ինչ ուզում է՝ տալիս են։ Քարահունջը Գորիսի աջ մասում է՝ Որոտանից դեպի աջ իջնելիս։ Նոր Քարահունջը ձախ մասում է՝ Վարարակն գետի մյուս ափին։ Դրանից մի քիչ ներքև Քարահունջի այգիներն են։ Խոսքը հենց այդ այգիների մասին է. էդ այգիներն ընդհանրապես սահմանի հետ կապ չունեն, բայց էս նոր վարչապետական քարտեզներով ընկել է սահման»,- նշել է Հովսեփյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմին է հանձնվել նաև Քարահունջ գյուղի ՀԷԿ-ը։

«Աշխատողներն անգամ ՀԷԿ-ից տեխնիկա չեն կարողացել դուրս բերել»,- նշել է համայնքապետի տեղակալը։

Comment here