ԳլխավորԼուր

«Քայլ դեպի տուն». առաջին փուլի 60 մասնակիցներն արդեն Հայաստանում են

«Քայլ դեպի տուն»

Մեկնարկել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար նախատեսված «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Առաջին փուլի 60 մասնակիցներն արդեն Հայաստանում են։ Նրանք 13 օրում կբացահայտեն Հայաստանն ու հայկական մշակույթը, կբարելավեն հայերենի իմացությունը։

Այս տարի ծրագիրը կընթանա ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում հունիսի 5-ից օգոստոսի 26-ը՝ 6 փուլով։

Մասնակցելու են 25 երկրից ժամանած 600 սփյուռքահայ պատանիներ։

«Քայլ դեպի տուն»
«Քայլ դեպի տուն»
«Քայլ դեպի տուն»
«Քայլ դեպի տուն» ծրագրի սփյուռքահայ մասնակիցները