ԳլխավորՀայաստանս

Ռազմաավիացիոն ուժերի օրն է. հայ օդաչուների թռիչքները ՍՈՒ 30 կործանիչներով

Զինվորական տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 28-րդ տարեդարձը: Տոնի առիթով շնորհավորում ենք հերոսական ուղի անցած զորատեսակի օդաչուներին ու սպասարկող անձնակազմին, նաև՝ բոլորի՛ս, և ցանկանում խաղաղ երկինք։

ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում»:

Comment here