ԳլխավորԼուր

Կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ելքերն ու մուտքերը

Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի մուտքերն ու ելքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից:

Այս մասին ֆեյսբուքան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք- չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում:

Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետեւանքով այդ տան պապը մահացավ, գյուղում ունեցանք 100֊ից ավել դեպք, Դդմաշենը փակեցինք։ Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք վարակվածներ։

Սիրելի’ հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի խախտեք հակահամաճարակային կանոնները»,-նշված է գրառման մեջ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սահմանափակումները կգործեն մինչեւ հունիսի 20-ը՝ ժամը 23։59-ն։

Comment here