ԳլխավորԼուր

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Ապրիլի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են նախարարությունից։

Միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը:

Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Ֆիլմի դիտումից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն։

Ֆիլմի դիտումից հետո կայացել է քննարկում, որը վարել է ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Որպես բանախոսներ հանդես են եկել Վալերի Պոզները, Պատրիկ Կազալսը և Լևոն Աբրահամյանը։ Ելույթներում մեկնաբանվել է Փարաջանովի ֆենոմենը՝ արժևորելով նրա ստեղծագործական ժառանգությունը՝ ներկայացնելով Փարաջանով-ազգագրագետին, սցենարիստին և ռեժիսորին: Նրանք ընդգծել են Փարաջանովի հանճարը՝ ԽՍՀՄ-ում նման խորհրդավոր, ազատ և խորը մտածողությամբ ֆիլմ ստեղծելու առումով:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 3-10-ը կգործի նաև Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան, որը կառուցված է «Նռան գույնը» ֆիլմի հիմքի վրա։

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում