ԳլխավորԼուր

Մագնուս Կարլսենը դարձավ արագ շախմատի աշխարհի չեմպիոն

Մագնուս Կարլսեն

Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 64 երկրների 247 շախմատիստներ, այդ թվում՝ 126 գրոսմայստերներ:

Աշխարհի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը, ով 13 հնարավորից վաստակեց 10.5 միավոր:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն արդյունքները ցույց տվեցին Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր վաստակեցին 8 միավոր: Շանթը և Հայկը զբաղեցրին համապատասխանաբար 38-րդ և 51-րդ հորիզոնականները:

ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը վաստակեց 9 միավոր և կիսեց 6-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:

Կանանց առաջնությանը մասնակցեցին 42 երկրների 141 շախմատիստուհիներ, այդ թվում՝ 23 գրոսմայստերներ և 32 միջազգային վարպետներ:

Աշխարհի չեմպիոնուհի դարձավ Ալեքսանդրա Գորյաչկինան, ով 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Նույնքան միավոր վաստակեցին նաև Չժու Ջիները և Համպի Կոներուն: Չեմպիոնը որոշվեց թայ-բրեյքում:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց Լիլիթ Մկրտչյանը, ով վաստակեց 7 միավոր և կիսեց 15-րդ հորիզոնականը: Միայն լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը:

Կայծակնային շախմատի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ից 30-ը:

Առաջին խաղային օրը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews