ԳլխավորԼուր

Հայտնի են աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունների չեմպիոնները

Մագնուս Կարլսենն ու Հայկ Մարտիրոսյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում

Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 64 երկրների 252 շախմատիստներ, այդ թվում՝ 166 գրոսմայստերներ:

Աշխարհի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը: Հիշեցնենք, որ նա լավագույնն էր նաև արագ շախմատի առաջնությունում։

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրին մրցանակային տեղեր:

Արամ Հակոբյանը 19 հնարավորից վաստակեց 12.5 միավոր և կիսեց 10-19-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը:

Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 12 միավոր և կիսեց 20-39-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 26-րդ հորիզոնականը:

Հայկը առաջնության շրջանակներում հաղթանակ տարավ աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ։

Կանանց առաջնությանը մասնակցեցին 42 երկրների 140 շախմատիստուհիներ, այդ թվում՝ 23 գրոսմայստերներ և 32 միջազգային վարպետներ:

Աշխարհի չեմպիոնուհի դարձավ Բիբիսարա Ասաուբաևան:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով 15 հնարավորից վաստակեց 8.5 միավոր:

Էլինան առաջնության շրջանակներում հաղթանակ տարավ աշխարհի նորընծա չեմպիոնուհի Բիբիսարա Ասաուբաևայի նկատմամբ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Շախմատիստ Արամ Հակոբյան Էլինա Դանիելյան