Այսօր Շիրակի պետական համալսարանում տոնական մթնոլորտում կայացավ Հասարակական գիտությունների ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Ֆակուլտետն այս տարի ուներ 261 շրջանավարտ, որից 103-ը մագիստրոս էին։
«Գեղեցիկ և հիշարժան օրվա կապակցությամբ շրջանավարտներին ջերմորեն շնորհավորեցին, մասնագիտական հաջողություններ և նոր կյանքի ճանապարհին բարի երթ մաղթեցին ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը և ֆակուլտետի դեկան Օ․ Հովհաննիսյանը։
Շրջանավարտներին իրենց երգով ու ասմունքով ողջունեցին նաև ՇՊՀ-ի այս ուսումնական տարվա դիմորդներից։
«Հոգեբանություն» մասնագիտության ուսանողուհի Կարինե Հարությունյանին՝ որպես Հասարակական գիտությունների ֆակուլտետի «Լավագույն շրջանավարտի» պատվոգիր և ավարտական վկայագիրը հանձնեց ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը»,-նշված է բուհի հաղորդագրության մեջ։