Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ամեն ինչ պրծավ, մինչեւ ամսի 5-ը ժամանակ են տվել. Շուռնուխի գյուղապետ (տեսանյութ)

«Ժողովուրդ ջան, վերջացավ, ամեն ինչ պրծավ»։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը՝ տեղեկացնելով, որ ադրբեջանցիները ռուս սահմանապահների հետ մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ։

«Ամեն ինչ պրծավ, մնում է միայն այս համազգեստը հանենք: Գյուղի մեջ արդեն «պոստ» են ստեղծել, մինչեւ ամսի 5-ը ժամանակ են տվել, դրանից հետո այստեղ մի հոգի էլ պիտի չմնա, անասունն անցնի՝ իրենցն է, մարդն անցնի՝ իրենցն է»,– ասաց գյուղապետը։

Ավելի վաղ ադրբեջանցիները սահմանազատման չափումներ անելուց հետո ասել են՝ գյուղի 12 տուն իրենց է անցնելու։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հատարարության մեջ կետ չկա Հայաստանի Հանրապետության սահմանների կամ նրա տարածքի հատվածների՝ թշնամուն հանձելու վերաբերյալ։

Comment here