Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր թաղամաս է կառուցվում։ Այդ մասին գրառում է կատարել Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
«Շուռնուխը` մեծ շինհրապարակ։ Հայրենանվերները գործի են անցել, բարերաների շնորհիվ Շուռնուխում նոր թաղամաս է կառուցվում` 12 առանձնատներով։ Շինաշխատանքներն ընթանում են ակտիվ կերպով»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ չնայած նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության տարածքների վերաբերյալ որեւէ կետ չկա, սակայն ՀՀ սահմանամերձ Շուռնուխում ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել 12 տուն իր շրջակայքով։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։