ԱռեղծվածԳլխավորԼուր

Հերթական առեղծվածային մոնոլիտը հայտնվել է Կանադայում

Հերթական մոնոլիտ սյունը հայտնաբերվել է Կանադայի Տորոնտո քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է CTV News-ը։

Մոտ 3.5 մետր բարձրությամբ օբյեկտը դեկտեմբերի 31-ի գիշերը հայտնվել է Օնտարիո լճի ափին։

Ամանորի գիշերն այն հարձակման է ենթարկվել վանդալների կողմից ու կարմիր ներկվել։

Տեղեկացնենք, որ փայլուն մետաղից մոտ 2 մարդաբոյ առաջին մոնոլիտը հայտնաբերվել էր ԱՄՆ Յուտա նահանգի անապատում նոյեմբերի վերջին։ Մի քանի օր անց սյունը հանկարծակի անհետացել էր։ Այնուհետև նման օբյեկտներ էին հայտնաբերվել Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռումինիայում, Բոլիվիայում, Իսպանիայում և այլ երկրներում, իսկ 2021-ի առաջին օրը հայտնի դարձավ, որ հերթական մոնոլիտը՝ ամանորյա շնորհավորանքներով, հայտնվել է բրիտանական Սոլսբերի քաղաքի մերձակայքում:

Comment here