ԳլխավորԼուր

Սպանություն Քանաքեռում

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Տիգրան Կ.-ն էր: Հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով (սպանություն):

Comment here