ԳլխավորԼուր

Հայաստանի ներկայացուցիչ Դարյա Մալիշևան բրոնզե մեդալ է նվաճել  Եվրոպայի գավաթի առաջնությունում

Դարյա Մալիշևա

Չեխիայի Պրահա քաղաքում անցկացված U23 Եվրոպայի գավաթի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մարզուհին հանդես է եկել ճկասուսեր զենքաձևում՝ ենթախմբային փուլը մեկնարկելով 5 հաղթանակով: Դարյա Մալիշևան շարունակել է հաղթական ընթացքը նաև օլիմպիական մրցակարգում, որտեղ հաղթահարելով երեք անընդմեջ մենամարտ՝ արժագրավել է երրորդ հորիզոնականը:

Նշենք, որ Մալիշևան հանդես է եկել ճկասուսեր զենքաձևի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews