ԳլխավորԼուր

Աշխարհի լավագույն բուհերն ավարտած ՀՀ քաղաքացիները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից. օրենքն ընդունվեց

Օքսֆորդի համալսարան

ՀՀ Ազգային ժողովը 68 կողմ, 0 դեմ, 17 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ նոր փոփոխությունների` Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած ուսանողները, եթե ավարտելուց հետո վերադառնան ու առնվազն 3 տարի աշխատեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ոլորտում, կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից։

Ավելի վաղ նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ բուհական ուսումնառությունն ավարտածների շրջանում կատարված հարցումները ցույց են տվել՝ իրականում նրանց մեծ մասը չի վերադառնում. որպես հետևանք՝ մեր երկրում առկա է մարդկային կապիտալի արդյունավետ ներգրավման և զարգացման խնդիր:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews