ԳլխավորԼուր

Մեկնարկել է Թատերական շաբաթը. այց՝ Ստանիսլավսկու անվան թատրոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մարտի 22-ին մեկնարկել է Թատերական շաբաթը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Մի շարք թատրոններում կայացել են աշակերտների մասնակցությամբ շրջայցեր, հանդիպումներ դերասանների հետ, ներկայացումների դիտում:

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում կազմակերպված շրջայցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Աշակերտները շրջել են թատրոնի տարածքում, ծանոթացել ետնաբեմում ընթացող աշխատանքներին, հանդիպել թատրոնի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև թատրոնի զարգացմանն ուղղված հարցեր։

Թատերական շաբաթը կեզրափակվի մարտի 30-ին։

Թատերական շաբաթը. այց՝ Ստանիսլավսկու անվան թատրոնԹատերական շաբաթը. այց՝ Ստանիսլավսկու անվան թատրոնԹատերական շաբաթը. այց՝ Ստանիսլավսկու անվան թատրոնԹատերական շաբաթը. այց՝ Ստանիսլավսկու անվան թատրոնԹատերական շաբաթը. այց՝ Ստանիսլավսկու անվան թատրոն