ԳլխավորԼուր

Թբիլիսիի N104 դպրոցում բացվեց «Արմաթ» աշխատանոցը

Թբիլիսիի N104 դպրոցում բացվեց «Արմաթ» աշխատանոցը

Թբիլիսիի N104 դպրոցում բացվեց Վրաստանի մայրաքաղաքի առաջին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը՝ ի լրումն երկրում արդեն գործող 11 աշխատանոցների, հայնում են ԱՏՁՄ-ից։

Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Վրացական կողմը ներկայացնում էր Կրթության, գիտության և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Թամար Մակարաշվիլին:

2011 թվականից իրականացվող «Արմաթը» ճարտարագիտական ոչ ֆորմալ կրթության հայկական ազգային ծրագիրն է և ԱՏՁՄ առանցքային նախաձեռնություններից մեկը։ Իրականացվում է ԿԳՄՍՆ օժանդակությամբ։ Ներկայում Հայաստանում գործում են շուրջ 630 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ, որոնք հասանելի են երկրի ամեն երկրորդ դպրոցում։ «Արմաթ»-ի աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է։ Ներկայում այն գործում է նաև արտերկրում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Քուվեյթում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Էսվատինիում և Վրաստանում, որտեղ գործող աշխատանոցների թիվն ավելացավ մեկով։