Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-ամյակի կապակցությամբ վիրահայ հասարակայնության ներկայացուցիչները և Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, այցելել են հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն։
Ծաղիկներ են խոնարհվել Հովհաննես Թումանյանի շիրմաքարին, իսկ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը մատուցել է հոգեհանգստյան կարգ։
Այնուհետև, թբիլիսահայ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սկիզբ դրած ավանդույթի համաձայն, ներկաներին գրքեր են նվիրվել։
Comment here
You must be logged in to post a comment.