ԳլխավորԼուր

Վակարչուկը, Լոբոդան, Պոտապն ու Նաստյան 50 տարի չեն կարողանա մուտք գործել Ռուսաստան

«Իզվեստիա» պարբերականը հրապարակել է ուկրաինացի մշակութային գործիչների ցանկը, որոնց 50 տարով արգելվում է մուտք գործել Ռուսաստան։

Ցանկում ընդգրկվել են երգչուհի Սվետլանա Լոբոդան, «Օկեան Էլզի» խմբի մեներգիչ Սվյատոսլավ Վակարչուկը, Անդրեյ Դանիլկոն (Վերկա Սերդյուչկա), «Потап и Настя» ուկրաինական դուետի անդամներ Ալեքսեյ Պոտապենկոն և Անաստասիա Կամենսկիխը և այլք։

Երաժիշտներից բացի, ցուցակում նաև դերասաններ, բլոգերներ և հեռուստահաղորդավարներ կան։

Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ 50 տարով արգելվել է նախկին հաղորդավար, բլոգեր Անտոն Պտուշկինի մուտքը Ռուսաստան։

Հիշեցնենք, որ 2022-ի փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։