ԳլխավորԼուր

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը նոր պետ ունի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ է նշանակել Արթուր Երոյանին։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արթուր Երոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում։

Ռազմական համալսարանի նախկին պետ Խաչատուր Խաչատրյանը պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 1-ին։