ԳլխավորԼուր

Ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու դիմումների վերջին ժամկետը՝ սեպտեմբերի 14. ՎՊՀ

Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգի 7-րդ կետի՝ «Բուհերում ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում», տեղեկացնում են Վանաձորի պետական համալսարանից։

Առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողները Համալսարանի միջոցներից ուսման վճարի մասնակի փոխհատուցում (զեղչ) ստանալու համար կարող են դիմումը ներկայացնել Համալսարանի «Ընդհանուր բաժին» մինչև սույն թվականի սեպտեմբերի 14-ը:

Առաջին կուրսի ուսանողներն ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել ուսումնառության երկրորդ կիսամյակից:

Comment here