ԳլխավորԼուր

Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ վրաերթ է եղել. կա զոհ

Օգոստոսի 27-ին, ժամը 08:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ․Բաբաջանյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի հատվածում է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Vectra» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կ․ Ա․-ին (ծնված 1968 թ․), որը գիտակցության չգալով՝ մահացել է։

Comment here