ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին, հայտնում են նախարարությունից։
Հանդիպման շրջանակում քննարկվել է հունիսի 5-7-ը Հայաստանում նախատեսվող Վրաստանի մշակույթի օրերի ծրագիրը:
Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար: Դեսպանը տեղեկացրել է՝ Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսվում են մշակութային մի շարք միջոցառումներ՝ վրացի անհատ կատարողների, երաժշտական խմբերի, պարային համույթների մասնակցությամբ:
Երկկողմ համագործակցության համատեքստում կողմերն առանձնացրել են նախորդ տարի Իջևանում հայ և վրացի կատարողների մասնակցությամբ անցկացված «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Վրաստանում: