Ըմբիշ Մանվել Խաչատրյանը (55 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Նա բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ հաղթել է թուրք Սերչան Կեշգինին։
Սա հունահռոմեականների առաջին մեդալն է Մ-23 Եվրոպայի առաջնությունում։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչը՝ Սամվել Տերտերյանը (լուսանկարում) 77 կգ քաշային կարգի եզրափակչում լարված պայքարում 1-1 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Գրիգորևին ու արծաթե մեդալ նվաճել։
Հիշեցնենք` Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է սերբական Զրենյանին քաղաքում մարտի 9-15-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



