ԳլխավորԼուր

Մեկնարկում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլը

Հուլիսի 19-ին մեկնարկում է ընդունելության լրացուցիչ փուլը. ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-ի ժամը 18-ից մինչեւ հուլիսի 26-ի ժամը 18․00-ն ներառյալ կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am կայքի իրենց անձնական էջերում առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ։ Առավելագույնը կարելի է հայտագրել 6 մասնագիտություն։

Հուլիսի 26–ից հետո կազմակերպվելու է մրցույթը, իսկ հուլիսի 30–ին կհրապարակվեն թափուր տեղի համար մրցույթի արդյունքները։

Առաջին փուլի քննություններն անցկացվել են հունիսի 8-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, դիմորդը պետք է ընտրեր մեկ բուհի մեկ մասնագիտություն: Միասնական քննություններին մասնակցել է 11058 դիմորդ, որոնցից 8123-ն ընդունվել են բուհեր, իսկ 238 դիմորդներ, հավաքելով բավարար միավորներ, չեն կատարել մասնագիտության ընտրություն:

Comment here