ԳլխավորԼուր

Յուրի Սաքունցը երկու նոր ռեկորդ է սահմանել. տեսանյութ

Ապրիլի 19-ին միջազգային կարգի սպորտի վարպետ Յուրի Սաքունցը երկու նոր ռեկորդ է սահմանել, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Դինամո» մարզական հասարակական կազամակերպության խաղահրապարակում նա ճոպանն ատամներով բռնած, ձեռքերի վրա քայլելով 2300 կգ ոստիկանական ամենագնացը քաշել է հինգ մետր, իսկ միջնամատով՝ իրար կապված պարեկային վեց մեքենաների շարասյունը՝ տասը մետր:

Յուրի Սաքունցը սահմանած ռեկորդները նվիրել է ՀՀ ոստիկանության 104-րդ տարեդարձին և 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակին:

Հիշեցնենք, որ նա ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն է, ուժային ըմբշամարտի աշխարհի բրոզնե մեդալակիր, Հայաստանի Հանրապետության քսաներկու և աշխարհի վեցակի ռեկորդակիր, նաև Գինեսի ռեկորդակիր։