ԳլխավորԼուր

Զինծառայողներն ու կուրսանտները մասնակցել են շաբաթօրյակին

Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև պաշտպանության նախարարության աշխատակիցները, զինված ուժերի զինծառայողներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Տեղեկությունը հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի, մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքներում զինծառայողները կատարել են բարեկարգման և ծառատնկման աշխատանքներ։

Համապետական շաբաթօրյակի շրջանակում ՊՆ վարչական համալիրում ևս անցկացվել է ծառատունկ, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները։