ԳլխավորԼուր

Զինված հարձակում՝ «Երևան մոլ»-ում

Անհայտ անձը «Երևան մոլ» առևտրի կենտրոնում գործող բանկերից մեկի մասնաճյուղում զինված հարձակում է կատարել։

«Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել են, որ դեպքի մասին ահազանգ է ստացվել, և այս պահին խմբերը դեպքի վայրում են։

ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ անհայտ անձը շենքից դուրս գալիս վնասազերծվել է։

ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկության համաձայն՝ անհայտ անձի «չստացված ավարը» կազմել է ավելի քան 100 մլն դրամ։

Comment here