ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Դիմորդ-2020. առավելագույն եւ նվազագույն հայտեր ստացած մասնագիտությունները՝ ըստ բուհերի

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ

Ներկայացնում ենք հայաստանյան բուհերի՝ դիմորդների կողմից առավելագույն եւ նվազագույն հայտեր ստացած (առաջին տողով) մասնագիտությունները՝ ըստ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի dimord.am կայքի տվյալների (հունիսի 11-ի ժ. 15.30-ի  դրությամբ)։

Հիշեցնենք, որ առցանց հայտեր ներկայացնելու ժամկետը լրանում է հունիսի 15-ին՝ ժամը 18.00-ին։

Երեւանի պետական համալսարանում ամենաշատ հայտ ներկայացվել է Իրավագիտություն (461) ամենաքիչը՝ Կրոնագիտություն (0) մասնագիտության համար։

Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղ՝ Ֆինանսներ (33), Բնապահպանություն եւ բնօգտագործում (3)։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ (149), Պարենամթերքի տեխնոլոգիա (0)։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ (23), Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն (1)։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ Ծրագրային ճարտարագիտություն (24), Մեքենաշինություն և նյութերի մշակում (5)։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ՝ Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում (19), Տեղեկատվական համակարգեր (2)։

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ Դիզայն (166), Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում (3)։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ Ֆինանսներ (ըստ ոլորտի) (337),  Զբոսաշրջություն (3)։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ Կառավարում (ըստ ոլորտի) (38), Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) (11)։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ՝ Կառավարում (ըստ ոլորտի) (17), Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) (2)։

Հայաստանի պետական մանկավարժական համալսարան՝ Հոգեբանություն (137), Ֆիզիկա (0), Շախմատ (0), Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ (0)։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան՝ Սերվիս (172), Լեզվաբանություն, գերմաներեն լեզու (1)։

Շիրակի պետական համալսարան՝ Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ (68),  Ֆիզիկա (1),

Վանաձորի պետական համալսարան՝  Անգլերեն լեզու և գրականություն (53),  Ռադիոֆիզիկա (3)։

Երեւանի պետական կոնսերվատորիա՝ Գործիքային կատարողականություն (104), Վոկալ արվեստ (104), Դիրիժորություն (3)։

Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ՝ Վոկալ արվեստ (12), Երաժշտական արվեստ (0), Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում (0), Արվեստաբանություն (0)։

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ՝ Դերասանական արվեստ (դրամ. թատրոնի և կինոյի դեր.) (84), Թատերագիտություն (0)։

Հայաստանի պետական բժշկական համալսարան՝ Բուժական գործ (680), Բուժական գործ զինված ուժերում (35)։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ՝ Մասնագիտական մանկավարժություն (383), Լրագրություն (8)։

Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ (53),  Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում (3)։

Հայ-ռուսական համալսարան՝ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (75), Քաղաքագիտություն (0)։

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

 

 

 

 

Comment here