ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Հայկական համալսարանը հրավիրում է սովորելու

Հայկական համալսարան

«Հայկական նախագիծ / Armenian Project» գիտակրթական ՀԿ-ն հայտարարում է ընդունելություն «Հայկական համալսարան» կրթական ծրագրի 2025-2026 թթ․ ուսումնական տարվա գարնանային հոսքում։ Կրթությունը Հայկական համալսարանում անվճար է։

Դասընթացը նախատեսված է.

  • ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
  • հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
  • առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։

Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է.

  • հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
  • քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու տեսա-կիրառական հմտություններ,
  • տրամաբանական, փաստարկային և այլ փափուկ հմտություններ,
  • համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
  • Հայկական համալսարանի երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
  • գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
  • ստացած գիտելիքների և հմտությունների շնորհիվ հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
  • ավարտական կամ մասնակցության վկայական։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև հունվարի 31-ը ներառյալ ամբողջությամբ լրացնել պաշտոնական կայքում տեղադրված հայտաձևը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews